ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը վատթարացել է: Նրա փաստաբաններից Արսեն Մկրտչյանը տեղեկացրեց, որ երեկ Գրիգորյանի մոտ շաքարային դիաբետն իր պիկին է հասել:
«Շաքարը բարձրացել է մինչև 23, այն դեպքում, երբ ազատության մեջ նրա շաքարը 7 է եղել: Նա կալանքից առաջ ինսուլին չի ստացել»,-ասաց փաստաբանը:
Հարցին, թե ի՞նչ փուլում է նախաքննությունը, նա պատասխանեց, որ չի ուզում խոսել այդ թեմայով: «Իմ խաչը ծանր է, որևէ տեղեկություն չեմ ուզում տրամադրել, քանի որ ադեկվատ ձևով չի ընկալվում ասածս»,- ասաց Մկրտչյանը:
Աղբյուր՝ yerkir.am