«Կեցցե՛ք, երիցս կեցցե՛ք Աննա ջան». Անահիտ Բախշյանը՝ վարչապետի կնոջ մասին

Կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի անդամ Անահիտ Բախշյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Կեցցե՛ք, երիցս կեցցե՛ք Աննա ջան, միանում ենք, խրախուսում ու պահանջում ենք, որ զենքերը ժանգոտեն պահեստներում, որ մարդկային միտքը միայն խաղաղության ուղղությամբ աշխատի, որ աշխարհի ո՛չ մի անկյունում զենքի կրակոցից ո՛չ մեկը չզոհվի, որ ո՛չ մի մայր չտեսնի իր զավակի կորուստը: Միանում ենք, սիրելիս, շնորհակալ ենք այս հրաշալի ելույթի համար:»: