Հեղափոխությունը ստացավ հրաման ժողովրդից՝ ցրելու Ազգային Ժողովը. Լևոն Զուրաբյան

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սիրելի համաքաղաքացիներ (եւ Հայաստանի Հանրապետության, եւ Երեւան մայրաքաղաքի առումով), շնորհավորում եմ «Իմ Քայլ»–ը դաշինքին, Նիկոլ Փաշինյանին, Հայկ Մարությանին, Հայ Ազգային Կոնգրեսին եւ «Իմ Քայլ»–ը  դաշինքին աջակցած բոլոր այլ քաղաքական ուժերին եւ հասարակական կազմակերպություններին, ինչպես նաեւ ՀՀ բոլոր քաղաքացիներին Երեւանի ավագանու ընտրություններում կրած հաղթանակի կապակցությամբ։

Սա իրականում հանրաքվե էր Հայաստանում ժողովրդավարական հեղափոխության շարունակման հարցով։ Ժողովրդի պատգամն անվիճելի է. շարունակել ժողովրդավարական հեղափոխությունը եւ կազմաքանդել գողապետության մնացորդները (բոլոր խոսակցությունները ցածր մասնակցության մասին էժան եւ դատարկ քարոզչություն են։ Ընտրողների ցուցակները առնվազն 2530 տոկոսով ուռճացված են, եւ մասնակցության իրական տոկոսը 60-ից բարձր է)։

Հեղափոխությունն ստացավ մանդատ, ավելին՝ հրաման ժողովրդից՝ ցրելու Ազգային Ժողովը եւ վերջապես ձեւավորել Հայաստանում ընտրված իշխանություն։

Այսօրվանից բոլորիս գործն է՝ կատարել այդ հրամանը։ Առանց այդ էլ այդ գործն ուշացրել ենք, որեւէ նոր ուշացում պատմությունը մեզ չի ների»։