«Երևանի բնակչության մեծամասնությունը մերժեց Նիկոլին՝ առհասարակ չգալով ընտրության». Մենուա Հարությունյան

Մենուա Հարությունյանի ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Նիկոլն այլևս երևանցիների անունից խոսելու բարոյական իրավունք չունի , քանզի նրա գոռում կոչյուններին հորդորներին ու հետհեղափոխական էյֆորիան պահելու գործողություններին Երևանի բնակչության 50 տոկոսից ավելը ասել է ոչ՝ առհասարակ չմասնակցելով Երևանի ավագանու ընտրություններին…

Բա ասում էիք ողջ ժողովուրդը մեզ հետ ա, Նիկոլը ոնց ասի ողջ ժողովուրդը տենց ա անելու , բա տեսա՞ք, որ Երևանում Նիկոլի խոսքը ընտրելու իրավունք ունեցող երևանցիների 50 տոկոսից ավելի համար արժեք չուն…

Կարճ ասած՝ Երևանի բնակչության մեծամասնությունը ընտրություններին չմասնակցելով արդեն իսկ մերժեց Նիկոլին և Նիկոլն այևս բարոյական իրավունք չունի խոսել երևանցիների անունից և ճիշտ կանի արտահերթ ընտրությունների մասին խոսելու փոխարեն կամովի զիջի զոռբայությամբ և շանտաժով բռնազավթած իշխանությունը:

Երևանցիները լավ ապտակ հասցրեցին իրենց անունից մեծ մեծ խոսացող Նիկոլին:

Իմ սրտի մայրաքաղաք…