«Չեմ կարող մեկնաբանել, թե ինչի համար է Ռոբերտ Քոչարյանի որդին` Սեդրակ Քոչարյանը ինձնից փոխհատուցում պահանջում: Այդ մասին տեղեկացել եմ համացանցից և սպասում եմ, որ ինձ պաշտոնապես կտեղեկացնեն ու կհասկանամ ինչ է կատարվում»,- Primenews.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արա Պապյանը:
Նշենք, որ Սեդրակ Քոչարյանը պահանջել է զրպարտության դիմաց փոխհատուցում ստանալ 2 մլն դրամի չափով և բացի այդ հրապարակայնորեն հերքում է պահանջել: Այս մասին հրապարակում կա դատական տեղեկատվական համակարգում:Դատական տեղեկատվական համակարգում, սակայն, նշված չէ, թե կոնկրետ որ հրապարակման հետ կապված է հերքում պահանջում Քոչարյանի որդին:
Արա Պապյանը չի հիշում,որ երբևէ ինչ-որ զրպարտող հայտարարություն արած լինի: «Գուցե Քոչարյանի, կամ նրա ընտանիքի մասին հարցազրույցի ժամանակ դիտարկում եմ արել, որը այդ մարդը ընկալել է, որպես զրպարտություն»,-եզրափակեց քաղաքագետը:
Լուսին Ղազարյան
Աղբյուրը՝ PrimeNews.am