Հանձնաժողովի անդամներից 31–ը չեն ներկայացել ընտրատեղամասեր, նրանց շտապ փոխարինել են. ԿԸՀ

Հայաստանից ավելի քան 670 դիտորդներ կհետևեն Երևանի քաղաքապետի ընտրություններին։

Ընտրական հանձնաժողովների ավելի քան 4722 անդամներից ընտրատեղամասեր չեն ներկայացրել 31-ը, այդ թվում` 2 նախագահ և 3 քարտուղար։ Բոլոր հանձնաժողովները համալրվել են նոր անդամներով, նրանք աշխատում են նորմալ ռեժիմով, լրագրողներին ասաց Հայաստանի ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։

Նա հաղորդեց, որ ավագանու ընտրություններին մասնակցում են մոտ 848 հազար ընտրողներ։ Նա նշեց, որ ընտրությունները մեկնարկել են նախատեսվածի նման ժամը 8։00-ին։ ԿԸՀ-ն ժամը մեկ տեղեկատվություն կներկայացնի քվեարկության ընթացքի մասին։

«Երևանի ավագանու ընտրությունների ընտրացուցակներում ներառված է 848 343 մարդ», — ասաց Մուկուչյանը։ Ընտրողների գրանցումն անցկացվում է 1380 տեխնիկական միջոցների օգնությամբ։

Երևանի ընտրություններին կհետևեն մեկ միջազգային կազմակերպություն (4 մարդ), 672 տեղի դիտորդներ 8 կազմակերպություններից, հայկական ԶԼՄ-ների 620 ներկայացուցիչներ և 10 օտարերկրյա լրագրողներ։

Երևանում բոլոր 475 ընտրատեղամասերը բացվել են կիրակի օրը ժամը 08։00-ին։ Ավագանու ընտրություններին մասնակցում են 12 քաղաքական ուժեր` 4 դաշինք և 8 կուսակցություն։

Աղբյուրը՝ armeniasputnik.am