Գլխավոր Քաղաքականություն Աննա Հակոբյանի շքախումբը զարմացրել է Եվրասիային. արքայական ծախսեր՝ աղքատ Հայաստանի բյուջեից. politik.am

Աննա Հակոբյանի շքախումբը զարմացրել է Եվրասիային. արքայական ծախսեր՝ աղքատ Հայաստանի բյուջեից. politik.am

Արդեն տեղեկացրել էինք, որ սեպտեմբերի 19-21-ը վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, Սանկտ Պետերբուրգում մասնակցելու է կանանց Եվրասիական 2-րդ համաժողովին:

Աննա Հակոբյանի այցը Սանկտ Պետերբուրգ շշմեցրել է շատերին: Նա միջազգային համաժողովի էր գնացել իր օգնականի, անվտանգության երկու աշխատակցի, արարողակարգի մեկ աշխատակցի և վարչապետի վարսավիր-օգնական Սոֆյա Նավասարդյանի ուղեկցությամբ:

Աննա Հակոբյանի՝ նման մեծ պատվիրակությամբ այցը զարմացրել է ներկաներին: Նրանք դժվարությամբ են հավատացել, որ Հայաստանի նման աղքատ երկրի ներկայացուցիչն ամենամեծ պատվիրակությամբ է եկել, այն դեպքում, երբ, օրինակ, ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասկեն համաժողովին մասնակցելու էր եկել իր մեկ օգնականի ուղեկցությամբ:

Ի դեպ, պետք է նկատել, որ մասնակիցների մեկնումը և հյուրանոցային ծախսերը չի հոգում համաժողովն ընդունող երկիրը: Ու ստացվում է, որ բացի Աննա Հակոբյանի համար նախատեսված ծախսերից, պետությունը ծախսեր է արել նաև նրան ուղեկցող ևս հինգ հոգու համար: Սա այն դեպքում, երբ նրան ուղեկցող անձանցից շատերի գործառույթները կարող էին իրականացնել Սանկտ Պետերբուրգում Հայաստանի հյուպատոսության աշխատակիցները:

Հետաքրքիր է, որ մեզ չհաջողվեց Կառավարության պաշտոնական կայքում գտնել գործուղման որոշում, գոնե վարչապետի օգնական Սոֆյա Նավասարդյանի մասով: Նա վարչապետի օգնական է, ու նրա գործուղումները պետք է հրապարակային լինեն:

Մենք առաջարկում ենք կառավարությանը մանրամասն և հրապարակային ներկայացնել, թե Աննա Հակոբյանի մեծ շքախմբով այցը Սանկտ Պետերբուրգ որքա՞ն է արժեցել ՀՀ պետական բյուջեին ու որքանո՞վ է արդունավետ նման այցերը պետության հաշվին իրականացնելը:

politik.am