ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է մտադրության մասին Լին Թրեյսիին ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սպիտակ տունն իր պաշտոնական կայքում տեղեկացնում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է մտադրության մասին Լին Թրեյսիին Հայաստանի Հանրապետությունում արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին: Տիկին Թրեյսին հանդիսանում է ԱՄն արտաքին գերատեսչության ավագ աշխատակից անդամ:

Ներկայումս հանդիսանում է ԱՄՆ Պետդեպարտամենտում Ռուսաստանի հետ հարաբերւոթյունների հարցերով ավագ խորհրդական: Նախկինում տիկին Թրեյսին զբաղեցրել է Ռուսաստանում (Մոսկվա) ԱՄՆ ներկայացուցչության ղեկավարի տեղակալի պաշտոնը/ Deputy Chief of Mission at the U.S. Embassy in Moscow: Եղել է նաև Թուրքմենստանում ԱՄՆ ներկայացուցչության ղեկավարի տեղակալ»: