«Հույս ունեմ, որ Նիկոլ Փաշինյանը ներողություն կխնդրի ժողովրդից և նաև մեզանից». Էդմոն Մարուքյան

Լույս դաշինքի քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ զրույցում Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն ասել է, որ իրենց դեմ սեւ փիար է իրականացվում: Նա անդրադարձել է նաեւ սեւերի ու սպիտակների թեմային, քննադատելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նա ասել է, որ երկրի ղեկավարը չպետք է հանրությանը բաժանի սեւերի ու սպիտակների: Նրա խոսքով, եթե հայտարարվում է, որ բարձրագույն արժեքը քաղաքացին է, ապա չեն կարող լինել սեւ եւ սպիտակ քաղաքացիներ: Դա ամեն ինչի սկիզբն է, ասել է նա, հավելելով, որ հույս ունի, որ ինչ որ պահի «Նիկոլ Փաշինյանը ներողություն կխնդրի ժողովրդից և նաև մեզանից»:

lragir.am