Լևոն Սարդարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Չնայած իմ բոլոր տեսակի պարտավորություններին՝ էլ չեմ դիմանում։ Ախպեր, էդ նոր որոշվե՞ց, որ Հայաստանում ԼԳԲՏ ֆորում ա անցկացվելու։ Թե՞ դուք եք (մենք) նոր իմացել դրա մասին։ Թե՞ տենց բան չի եղել մինչև էս վերջերս։ Ղալաթ եք արել։ Չկա տենց բան։ Ու ո՞նց եք պատկերացնում դրան հակազդումը։ Պետությունը պիտի կանգնի, ասի՝ չի կարելի՞։ Արա, դուք հո Հյուսիսային Կորեայում չեք ապրու՞մ։ Խելա՞ռ եք։ Դուք պետություն ասվածը տենց եք պատկերացնո՞ւմ։ Խելքներդ գլուխներդ հավաքեք, տղաներ և աղջիկներ»։