Պառլամենտական հանձնաժողով` ընդդեմ Փաշինյան Նիկոլի նյարդային համակարգի

ՀՀ Ազգային ժողովն այսօր հազվադեպ խելամիտ որոշում կայացրեց` պատգամավորների ձայների մեծամասնությամբ ստեղծվեց քննիչ հանձնաժողով արդարադատության իրականացմանը խոչընդոտելու, արդար դատաքննության իրավունքի և հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու փաստերի մասին հարցի ուսումնասիրության նպատակով: Քննիչ հանձնաժողովի կազմը հաստատելու վերաբերյալ որոշմանը կողմ քվեարկեց 47, դեմ` 14 պատգամավոր:

Ըստ այդմ, հանձնաժողովի կազմում 5 անդամ կունենա ՀՀԿ խմբակցությունը, 3 անդամ` «Ծառուկյան» դաշինքը, 2 անդամ՝ «Ելք»-ը և մեկ անդամ՝ ՀՅԴ-ն: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ասաց, թե իրեն չեն ներկայացրել՝ ովքեր են ընդգրկվելու հանձնաժողովի կազմում՝ նշելով, որ խմբակցություններն իրենք կհնչեցնեն անունները:

Այս հանձնաժողովը կազմվում է բացառապես Փաշինյան Նիկոլի նյարդային համակարգի և պղտոր հոգեկան աշխարհի դեմ: Առաջիկայում մենք ականատեսը կլինենք ժողովրդի վարչապետի բազում նոպաների, հիստերիայի յուրահատուկ դրսևորումների: Կարծում ենք, պառլամենտը բռնել է Փաշինյան Նիկոլի թույլ տեղը` նրան գժությունների մղելը հավասարակշռությունից հանելու միջոցով, և առջևում մեզ ուրախ ժամանակներ են սպասվում:

Աղբյուրը՝ shame.am