ՀՀԿ-ն աշխատում է հանուն ԲՀԿ-ի. անձնագրի տվյալներ են հավաքագրում

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի Կենտրոնում Սարյան փողոցի վրա՝ գլխավոր փոստի մոտ գտնվող ԲՀԿ գրասենյակը աշխատանքի է վերցնում խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ական Հակոբ Բեգլարյանի համար «աշխատածներին» եւ այժմ գումարը աշխատողներին տալով՝ «ԲՀԿ համակիրների» անձնագրի տվյալներ է հավաքում բնակչությունից:
ԲՀԿ շտաբի աշխատողի աշխատավարձը պայմանավորված է այն հանգամանքով, թե նա ում կարող է համոզելով ԲՀԿ համակիր դարձնել: Բայց թե ինչի համար է անձնագրի տվյալների հավաքագրումը, անհայտ է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում