Ուշագրավ զրույց. Մարտի 1-ի գործով հարցաքննվել է Օգանովսկին

«Հրապարակ» թերթը գրում է.

«Պաշտպանության նախարարի 2008 թ․ 0038 գաղտնի հրամանի հետ կապված՝ ՀՔԾ-ում հարցաքննվել են նաև ԼՂ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ 2008-ին Արցախի պաշտպանության փոխնախարար գեներալ Օգանովսկին՝ Սամվել Կարապետյանը։ ՀՔԾ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ բավականին հետաքրքիր զրույց է տեղի ունեցել քննիչի և Օգանովսկու միջև։ Հրամանում հրահանգված է զորքի տեղաշարժ կազմակերպել դեպի Երևան՝ նաև Արցախից։ Օգանովսկին իրեն հարց ուղղող քննչին ընդհատել ու հարցրել է․ «Հիմա որ ես Արցախից եկել եմ Երևան, պատասխանում եմ քո հարցերին, ո՞վ է ինձ թույլ տվել, որ գամ»։

Քննիչը պատասխանել է․ «Արցախի պաշտպանության նախարարը»։ «2008-ին ո՞վ էր Արցախի պաշտպանության նախարարը»։ «Մովսես Հակոբյանը»,- պատասխանել է քննիչը։ «Բա ինչի՞ իրեն չես կանչում հարցաքննության, որ ինձ ես կանչել առաջին հերթին»»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: