14 միլիոն ԱՄՆ դոլար կաշառք է տվել նախարար Արամ Հարությունյանին

Գոհար Վեզիրյանը գրում է ֆեյսբուքյան իր էջում․

«Գծի մեջ մի նկատառում))))….Երկու օր առաջ Սիլվա Համբարձումյանը եթերում հայտարարեց, որ 14 միլիոն ԱՄՆ դոլար կաշառք ա տվել նախարար Արամ Հարությունյանին, բայց սա վերևներին չի հասցրել ու դրանից սկսել է տիկնոջ կարիերայի անկումը (էնքան բնական ու ցավով էր ասում՝ բա որ տար՝ սենց չէր լինի):

Հետո հարցնում են՝ բա ձեզ էդքան գումար որտեղի՞ց, մարդը նույն հանգստությամբ պատասխանում ա, թե իմ շրջանառությունը 150 միլիոն դոլար ա եղել: Բա լավ վերջը ինչո՞ւ չստացվեց ձեր կյանքը ….մոտավորապես սենց հարցադրում ա անում Նվերը, որին ի պատասխան տիկինը նորից շեշտում ա, դե կաշառքը տեղ չի հասել, համ էլ ինքը օլիգարխ չի եղել: Հա ի դեպ խոսքը բիզնեսի՝ հանքարդյունաբերություն տեսակի մասին ա:

Հիմա էս պառկացնելու ռեյդի շրջանակներում մի հատ տիկնոջն ու նախկին նախարարին իրար կողք պառկացրեք՝ հասկանանք էդ փողերի ճակատագիրն ու հանքերը լափելու սրանց սխեմաները: Ու ընդհանրապես՝ ԱԱԾ-ի՝ սպասվելիք վիդեոների բումից հետո, նայեք անպայման էդ հարցազրույցը»: