«Մեր աջակցությունը Ռոբերտ Քոչարյանին պայմանավորված է իր հանդեպ հարուցված ապօրինի քաղաքական հաշվեհարդար հիշեցնող գործընթացի հետ»․ Աշոտյան

Մեր աջակցությունը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին պայմանավորված է իր հանդեպ հարուցված ապօրինի քաղաքական հաշվեհարդար հիշեցնող, սահմանադրականության հետ որևէ աղերս չունեցող գործընթացի հետ։ Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «ՀՀԿ» խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով հարցին՝ արդյոք շահավետ կլինի ՀՀԿ–ի համար համագործակցել Ռոբերտ Քոչարյանի հետ արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։ Նա հորդորեց պահանջել, որ կառավարությունը շիտակ աշխատի.

«Կարծում եմ, որ մենք բոլորս միասին պետք է պահանջենք մեր կառավարությունից՝ վարչապետից հատկապես լինել մաքսիմալ շիտակ, ազնիվ հասարակության հետ, քաղաքական դաշտի հետ, պետական մարմինների հետ, որովհետև մենք այստեղ՝ ԱԺ–ում ինստիտուցիոնալ սահմանադրական մարմին, որին հաշվետու է նաև կառավարությունը։ Ես կուզենամ, որ այդ հարաբերություններում արտաքին քաղաքականության հետ կապված մանիպուլյացիաներ, բառախաղեր, տեղեկատվական օպերացիաներ չիրականացվեն, քանի որ դրանց կյանքը շատ կարճ է և միայն ընդգծում է խնդրի գոյությունը»,–եզրափակեց Աշոտյանը։

Նյութի աղբյուրը՝ primenews.am