«Ծառուկյան Գագոն ոնց ասաց՝ ով որ Մարտի մեկին եղել ա, թող տանեն հրապարակ՝ գնդակահարեն». Սամվել Ալեքսանյան

ԱԺ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը այսօր խորհրդարանում հայտարարել է, որ որեւէ կապ չունի մարտի 1-ի հետ։  «Ծառուկյան Գագոն ոնց ասաց՝ ով որ Մարտի մեկին եղել ա, թող տանեն հրապարակ՝ գնդակահարեն»,–հայտարարեց նա։ Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքականաություն վերադառնալու մասին հայտարարություններին, Սամվել Ալեքսյանը հրաժարվեց պատասխանել։

Նա խուսափեց պատասխանե նաեւ «Ալեքս Հոլդինգ» ՍՊ ընկերության կողմից հարկերը չվճարելու և կեղծ ձեռնարկատիրություն ծավալելու առնչությամբ հարուցված քրեական գործի վերաբերյալ հարցերին։

Աղբյուրը՝ PrimeNews.am