«Այցելեցի կառավարության շենքի դիմաց ինքնահրկիզում իրականացրած քաղաքացուն. ցավում եմ՝ վիճակը շատ ծանր է». Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ այցելել է կառավարության շենքի առջև ինքնահրկիզում իրականացրախ քաղաքացուն․

«Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում այցելեցի այսօր կառավարության շենքի դիմաց ինքնահրկիզում իրականացրած քաղաքացուն: Վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Բժիշկները պայքարում են նրա կյանքը փրկելու համար: Ցավում եմ շատ: Ծանր է շատ»:

Հիշեցնենք՝ ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը՝ հանրապետության հրապարակում՝ կառավարության շենքի գլխավոր մուտքի դիմաց 50-55 տարեկան տղամարդը ինքնահրկիզման փորձ է արել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար, քաղաքացիները կարողացել են նկատել և կրակը հանգցնել սակայն քաղաքացին դեմքի և մարմնի որոշ հատվածներում այրվածքներ է ստացել: Օպերատիվորեն ժամանել է Երևանի 1-03 շտապօգնութւյան բրիգադը և նրան տեղափոխել հիվանդանոց: