Արսինե Խանջյանն ու Ատոմ Էգոյանն անձնագրեր ստացել են նաև Քոչարյանից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Հայաստանի Հանրապետության անձնագրեր հանձնեց Արսինե Խանջյանին և Ատոմ Էգոյանին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանն ու մի քանի լուսանկար հրապարակել։

Հետաքրքիր է, որ 2002-ի սեպտեմբերի 23-ին  Ատոմ Էգոյանն ու  նրա տիկինը՝ Արսինե Խանջյանը ՀՀ նախագահ  Ռոբերտ Քոչարյանից արդեն  ստացել էին  Հայաստանի Հանրապետության կացության հատուկ կարգավիճակի անձնագրեր:

panorama.am