Գաղութի ուղեգի՞ր, թե՞ վախ. ինչու ՀՀԿ-ականներն ագրեսիվ գտնվեցին

«Ժողովուրդ»-ը գրում է. ԱԺ պետաիրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում երեկ պատգամավորների թեժ քննադատության արժանացավ ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխությունների նախագծերի փաթեթը: Նախ նշենք՝ փոփոխությունները վերաբերում են ընտրական հանցագործություններին, ըստ այդմ՝ խստացում է ենթադրվում նաեւ այն հոդվածների պարագայում, որոնք նախկինում համարվում էին միայն վարչական իրավախախտում:

Այս նախագիծը երեկ արժանացավ Հանրապետական խմբակցության պատգամավորների բուռն քննադատությանը: Առաջին հայացքից ՀՀԿ-ական պատգամավորների այսպիսի պահվածքը կարող է տարօրինակ թվալ. ի վերջո, իրենք չեն մասնակցում ընտրություններին եւ հետեւաբար կաշառք բաժանելու խնդիր չունեն, սակայն առջեւում նաեւ խորհրդարանական ընտրություններ են լինելու, եւ այս դրույթները կգործեն նաեւ այն ժամանակ:

Ամբողջական հոդվածը կարող եք ընթերցել «Ժողովուրդ» օրաթերթի համարում։