«Ես էլ եմ դերասան, բայց գիտակցում եմ, որ քաղաքապետը իմ գործը չի»․ Թամար Հովհաննիսյան

Դերասանուհի Թամար Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Սա ի՞նչ մտայնություն է՝ Հակոն ժողովրդի կողքին է: Ես էլ եմ ժողովրդի կողքին ու լավ էլ դերասան եմ ու ավելի կյանքի փորձ ունեմ, բայց գիտակցում եմ, որ քաղաքապետը իմ գործը չի:

Սև ուժեր ասելոով ու՞մ նկատի ունի, նրանց, ով իրեն չեն ընտրի՞ և կընտրեն օրինակ՝ Անահիտ Թարխանյանին, որի ամուսինը 2 տարի բանտում էր ու ինքն էլ պայքարի մեջ և որ ճարտարապետ-մենեջեր է մասնագիտությամբ ու կրթությամբ ու տաղանդով, հերիք եղավ, մի քիչ էլ էս քաղաքի, էս երկրի մասին մտածեք, բավական է մեկին բռնեք մյուսին բաց թողնեք և այսպես շարունակ»: