Օրինաց Երկիր կուսակցությունն արձագանքել է տպագիր մամուլում տպագրված այն տեղեկությանը, թե ՕԵԿ-ի կողմից ընտրակաշառք է բաժանվում: Հայտարարության մեջ ասվում է.
Օրինաց Երկիր կուսակցությունն իր մտահգությունն է հայտնում մամուլում շրջանառվող այն ապատեղեկատվության կապակցությամբ, ըստ որի Եվրոպական համալսարանը կուսակցության օգտին ձայներ ապահովելու պայմանով խոստանում է զեղչել ուսանողների ուսման վարձերը:
Վերը նշվածը և առհասարակ տպագրված նյութում առկա մուրաբաների մասին հիշատակումները չեն համապատասխանում իրականությանը, ամբողջովին կեղծ են