Անահիտ Թարխանյանը առաջադրվելու է Երևանի քաղաքապետի թեկնածու

Ճարտարապետ Անահիտ Թարխանյանն առաջադրվելու է Երևանի քաղաքապետի թեկնածու: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Թարխանյանը:

«Իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում «Երևանի հանրություն» նախաձեռնություն ձևավորած հասարակական կազմակերպությունների գործընկերներին և «ԳԱԼԱ» կուսակցությանը ինձ Երևանի քաղաքապետի թեկնածու առաջադրելու համար։ Ես ջանք չեմ խնայի արդարացնելու Ձեր և երևանցիների սպասումները և վստահությունը»,- գրել է նա: