Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի աստղաբաշխական ունեցվածքի մասին նոր չէ, որ խոսվում է: Թանկարժեք մեքենաների, բնակարանների, միլիոններ արժեցող նկարների պակաս չկա նախկին մարզպետի ներկայացրած և ոչ մի հայտարարագրում. սակայն այս անգամ մեր ուշադրությունը գրավել է տեր և տիկին Հակոբյանների մեծ սերը դեպի թանկարժեք ժամացույցները:
Համաձայն 2016 թվականին պաշտոնը ստանձնելու հայտարարագրի տվյալների՝ Վահե Հակոբյանն ի թիվս այլ թանկարժեք իրերի, հայտարարագրել է նաև 5 ժամացույց, որոնցից յուրաքանչյուրն արժեցել է 8 մլն դրամից ավելի:
Արդեն 2017 թվականին Հանրապետական կուսակցության անունից պատգամավորության թեկնածությամբ առաջադրված Վահե Հակոբյանը, ներկայացրել է հայտարարագիր, որի տվյալներով ՝ նախկին մարզպետին այդ պահին պատկանել է արդեն 3 ժամացույց:
Hublot ապրանքանիշի ժամացույց. Արժեքը՝ 17 հազար ԱՄՆ դոլար
Vacheron Constantin ապրանքանիշի ժամացույց. Արժեքը՝ 11 մլն դրամ
Breguet ապրանքանիշի ժամացույց. Արժեքը՝ 12 մլն դրամ:
2018 թվականին, պաշտոնը դադարեցնելու հայտարարագրի տվյալներով՝ Վահե Հակոբյանը ժամացույցները չի օտարել և նորը չի գնել:
Նշենք, որ թանկարժեք ժամացույցների սիրահար է նաև նախկին մարզպետի կինը:
Էլիզաբեթ Պետրոսյանը, 2017-ին ներկայացրած հայտարարագրում նշել է, որ ձեռք է բերել 8 մլն դրամը գերազանցող ժամացույց: