Սեյրան Սարոյանը կարող է զրկվել Էջմիածնում գտնվող շքեղ առանձնատնից

Սեյրան Սարոյանը կարող է զրկվել Էջմիածնում գտնվող շքեղ առանձնատնից, որտեղ բնակվում է ընտանիքի հետ: Այս տեղեկատվությունը վերջին ժամանակահատվածում պաբերաբար շրջանառվում է Էջմիածնի բնակիչների կողմից:

Բանն այն է, որ հսկայական տունը, ուր ապրում է գեներալ Սարոյանը, խորհրդային տարիներին եղել է գյուղվարչության շենքը, իսկ Սեյրան Սարոյանի հայրը` Ֆիրդուս Սարոյանը, եղել է գյուղվարչութան պետ: Շենքը ժամանակին օտարվել է կոպեկներով:

Ասում են` այժմ Էջմիածնում իրավապահների ուշադրության կենտրոնում է ոչ միայն այդ շենքը, այլ նաև Սեյրան Սարոյանի տարբեր տարիներին ձեռք բերած գույքն ու բիզնեսը:

Իսկ Սեյրան Սարոյանի ունեցվածքի ու գույքի աշխարհագրությունը հասնում է մինչև Ուկրաինա:

ArmLife.am