այկ Մարության մարդու մասին չէ այն, ինչ ուզում եմ ասել: Հայկը իրոք, իր տեսակով բարի դրական, պատախանատու, աշխատասեր, իր գաղափարի համար պայքարող մարդ է ու լավ դերասան:
Սակայն բնավորության այս գծերից ունի յուրաքանչյուրիս ճանաչած ամեն երրորդ մեկը, այդ դեպքում ինչու՞ հենց Հայկն է, որ պետք է ստանձնի Երևանի քաղաքապետի ծանր ու պատասխանատու պաշտոնը, այլ ոչ թե իմ կամ քո բարի, ազնիվ ու աշխատասեր ծանոթը, ով նաև հեղափոխության օրերին Հայկի պես ակտիվ էր , Հայկի պես գիշեր-ցերեկ ճանապարհներ էր փակում:
Այս հարցի պատասխանը թերևս ոչ ոք տալ չի կարող, որովհետև ոչ մի պատասխան չունի:
Հենց Հայկի մասին խոսք է բացվում, մարդկանց որոշ հատված միանգամից ԱՄՆ 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանին է հիշում. Ռեյգանի հետ մեր Հայկին համեմատելը, մեղմ ասած, շատ զավեշտական է , ահա թե ինչու: Նախ Ռեյգանը մինչև ԱՄՆ նախագահ դառնալը երկար տարիներ Կալիֆորնիայի նահանգապետ է աշխատել, իսկ դրանից առաջ էլ՝ որպես դերասան “Warner Brothers” կինոկոմպանիայի հետ է համագործակցել՝ նկարահանվելով 50-ից ավելի ֆիլմերում: Մեր Հայկոն հիմնադրել է ”Կարգին ստուդիա” ընկերությունը , իսկ Ռեյգանը 1937 թվականին հիմնադրել է Ամերիկայի կինոդերասանների գիլդիան, ապա մինչև 1952 թվականը ղեկավարել այն:
Այսինքն Ռեյգանը մինչև ԱՄՆ նախագահ դառնալը արդեն երկիրը ղեկավարելու փորձ է ունեցել,որը ստացել է Կալիֆորնիայի նահանգապետ աշխատելու տարիներին:
Համաձանեք, որ հեղափոխությունից հետո Հայաստանը ոտքի կանգնելու խնդիր ունի ու երկրին պետք է լուրջ վերաբերվել: Հայկոն իր բոլոր դրական հատկություններով հանդերձ, չեմ կարծում, որ կկարողանա շատ կարճ ժամանակահատվածում ձեռք բերել ղեկավարի հմտություններ և միլիոնանոց քաղաք ղեկավարել : Քանզի այս դեպքում կարևոր է կառավարչի ընդունակություն ունենալը, և՛ ոչ թե դիմացինին սիրելը , հեռուստաէկրաններին այս կամ այն դերը խաղալը և՛ կամ ժամանակին Վարչապետի կողքով քայլելը:
Ու պետք չէ ասել՝ բա Տարոնի ժամանակ լա՞վ էր: Ոչ ,լավ չէր, վատ էր, դրա համար էլ ուզում ենք, որ գոնե հիմա լավ լինի, այլ ոչ թե պարզապես լինի այնպես, ինչպես կպատահի:
Արև Հայրապետյան
Աղբյուրը՝ hartak.am