«Փոքրիկ իշխան, ամեն դեպքում սովորեցրու ինձ գեներալ Սեյրան Օհանյանի ամեն ինչից չոր դուրս գալու վարպետությանը»

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկ երկու հետաքրքիր դեպք նկատեցի։

Սկզբից, Հ1 «Օրակարգից դուրս» հաղորդմանն ընդառաջ վարչապետին շատ մոտ կանգնած աղբյուրը «Հայկական ժամանակը» տեղեկացրեց, որ մեղադրյալը Սեյրան Օհանյանն է ։
Ու մի քանի րոպե հետո ջնջեց։

Հետո Հ1 լրատվականի տնօրենը գրեց, որ հարցազրույցի եթերը ուշացավ, քանի որ մի քանի դուբլ էին նկարել։
Հետո դուբլի պահը ջնջեց։

Իհարկե, երկու դեպքն էլ պատահականություն են ու որևէ կապ իրար հետ չունեն ( ? ) բայց փոքրիկ իշխան, ամեն դեպքում սովորեցրու ինձ գեներալ Սեյրան Օհանյանի ամեն ինչից չոր դուրս գալու վարպետությանը»։