«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ Սերժ Սարգսյանն արտերկրից վերադառնալուց հետո` օգոստոսի սկզբներին, մեկնել էր Ստեփանակերտ: Մեզ հայտնի դարձավ, որ Արցախում նա հանդիպումներ է ունեցել տեղի իշխանությունների, գործարար շրջանակների հետ: Բոլորն էլ նրանից հետաքրքրվել են Մարտի 1-ի քրեական գործի կապակցությամբ, քանի որ այդ օրերին արդեն սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով կալանավորվել էր նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Սերժ Սարգսյանը, ըստ «Ժողովուրդ»-ի աղբյուրների, ասել է, թե ինքն այդ առնչությամբ մտահոգություններ չունի, եթե իրեն կալանավորեն, իր «ձեռքերը մաքուր են»:
Սարգսյանից հետաքրքրվել են նաև կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում իր մերձավոր շրջապատի անդամների ձերբակալությունների կապակցությամբ, նաև իր եղբայրների ու նրանց զավակների դեմ հարուցված քրեական գործերից: Սերժ Սարգսյանն այդ կապակցությամբ էլ անկեղծացել է` ասելով՝ եթե ինչ-որ մեկը հանցանք է գործել, պետք է պատասխան տա, պատժվի, և որ իբր ինքը տեղյակ չի եղել այսօր բացահայտվող դեպքերից»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում