Պատգամավորը կորել է. անգամ Ծառուկյանը չի կարողանում կապ հաստատել նրա հետ

Արդեն չորրորդ օրն է անհետ կորել է ԲՀԿ-ից դուրս գալու մասին հայտարարած ԱԺ պատգամավոր Վահան Կարապետյանը: Այս մասին գրում է «Ժամանակ» օրաթերթը։

«Նույնիսկ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը չի կարողանում կապ հաստատել Կարապետյանի հետ՝ պարզելու նրա այդքան անսպասելի քայլի պատճառները»,- նշված է հոդվածում:

Ըստ պարբերականի` անհասանելի են Կարապետյանի ինչպես հայաստանյան, այնպես էլ արտասահմանյան հեռախոսահամարները:

Նշենք, որ օգոստոսի 27-ին ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահան Կարապետյանը հայտարարություն էր տարածել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից դուրս գալու մասին:

Նա իր հայտարարությունում չէր նշել կուսակցությունից դուրս գալու պատճառները, բայց գրել էր, որ շարունակելու է պատգամավորական աշխատանքը և վայր չի դնելու մանդատը: