Ինչպես է Պետրոս Ղազարյանը ավագանիում առաջադրվելու համար «Կենտրոն» հեռուստաընկերությունը վերածում «բիսեդկայի» (տեսանյութ)

Հարց տալու և դրա պատասխանը չլսելու, ցանկացած հյուրի հետ «դու» դիմելաձևով խոսելու հարցում լրագրող Պետրոս Ղազարյանը նոր չէ, որ աչքի է ընկնում: Սակայն այս անգամ հեռուստադիտողին զայրացրել է Պետրոսի ընդգծված աննրբանկատ վերաբերմունքը «Ադեկվատ» օնլայն հաղորդման հեղինակներ Նարեկ Մաիլյանի և Արթուր Դանիելյանի հետ ունեցած հարցազրույցի ժամանակ:

Հաղորդման ողջ ընթացքում լրագրողը  փորձում է հարցազրույցի փոխարեն «տղայավարի» զրույցներ վարել՝ հեռուստաընկերությունն անուղղակիորեն վերածելով «բիսեդկայի»:

Այս առթիվ ֆեյսբուքում տեղադրված հաղորդման մեկնաբանություններում օգտատերերն իրենց վրդովմունքն են արտահայտել, ու Պետրոսի այս վերաբերմունքը կապել են ավագանիում հաղորդավարի առաջադրվելու հավակնությունների հետ:

Օգտատերերից ոմանք դժգոհել են, որ լրագրողը սեփական կարծիքը հանրության կարծիքի տեղ է ներկայացնում ու չի թողնում, որ հյուրերը խոսեն ու ազատ կարծիք արտահայտեն: Օգտատերերից մեկն էլ նկատել է, որ Պետրոս Ղազարյանի հետ մինչ այժմ տեղի ունեցած ամենաարդար բանը եղել է Տիգրան Կարապետյանի հետ ունեցած հարցազրույցը:

"Ուրվագիծ" հաղորդաշարի հյուրն է #ԱԴԵԿՎԱԴ-ը

Posted by Ադեկվադ on Tuesday, August 28, 2018