Իրականությունը մանկապիղծ ակտիվիստի վերաբերյալ, ում մասին Փաշինյանը դեռ տեղյակ չէ

Ուրբաթ օրը մեր բլոգում ներկայացվեց տեղեկատվություն այն մասին, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը տապալած ակտիվիստներից  Սամսոն Թանթուշյանը դատապարտվել է 8.6 տարվա ազատազրկման՝ մանկապղծության համար:

Մեր այս հրապարակումից հետո եղան կարծիքներ, որ տեղեկատվությունը չիհամապատասխանում իրականությանը և նպատակը ակտիվիստների բարիանունը սևացնելն է: Այս խոսակցությունների վերջը տալու համարհրապարակում ենք լուսանկար 1in.am լրատվականից, որից պարզ էդառնում, որ մանկապիղծ Թանթուշյանի դատական գործի մասինհրապարակում եղել է դեռևս 2017 թվականին: Այս փաստից հետո կարծումենք կդադարեն այս խոսակցությունները :

Հետագայում պարզվեց, որ մանկապիղծ Սամսոն Թանթուշյանը նույնպես մտերիմ հարաբերություններ ունի Դավիթ Սանասարյանի օգնական Կարո Ղուկասյանի, Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի վարորդ Արթուր (Ամիգո) Ղուկասյանի և Սփյուռքի նախարարի վարորդ Տիգրան Մազմանյանի հետ:

Մենք իհարկե վստահ ենք, որ վարչապետ Փաշինյանը տեղյակ չէ սույն երիտասարդի գոյության մասին և մեր հրապարակման նպատակներից մեկն էլ այն է, որպեսզի վարչապետի շրջապատից հեռու լինեն նման անձիք: Վարչապետի մոտ կարծում ենք հարցեր կառաջանա, թե իր մտերիմները ինչպիսի մարդկանց են իրեն մոտ թողնում: Սա լուրջ հարված է վարչապետի հեղինակությանը:

Մանկապիղծ Սամսոն Թանթուշյանը այնքան մտերիմ է ՔՊ-ականների հետ,որ նա մասնակցում է կուսակցության բոլոր միջոցառումներին: Կահրապարակված լուսանկար, ըստ որի նա մասնակցել է ՔՊ առաջինկորպորատիվին, որին մասնակցել են նաև կառավարության համարյա բոլորանդամները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:

Սամսոն Թանթուշյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմի հետ է լինում նաև նրա մարզային այցելությունների ժամանակ: Ամիգո Ղուկասյանի էջում կա հրապարակված լուսանկար, որից հասկանալի է դառնում, որ Թանթուշյանը Փաշինյանի պատվիրակության հետ եղել է Տավուշի մարզում

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում