Քոչարյանի ունեցվածքի ցանկը կհրապարակեն, 2-րդ նախագահը նոր հարցազրույց է տվել

Նախ «Զվարթնոց» օդանավակայանը, ապա ՎիվաՍել-ՄՏՍ-ը և «Նաիրի» բժշկական կենտրոնը հայտարարեցին, որ Ռոբերտ Քոչարյանն իրենց մոտ բաժնեմաս չունի։ «Հրապարակ» օրաթերթի տեղեկություններով` այս հայտարարությունները զայրացրել են գործող իշխանություններին, և նրանք հակաքայլեր են մտածում։

«Մոտ օրերս՝ հավանաբար որևէ խողովակով, կհրապարակեն Ռ․ Քոչարյանի ողջ ունեցվածքի ցանկը, որը հերքելը բարդ կլինի։ Բացի այդ, աշխատանքներ են տարվում նրա շրջապատի ուղղությամբ, մասնավորապես՝ հնարավոր է քրեական գործեր հարուցվեն այն մարդկանց նկատմամբ, ովքեր այսօր նրա կողքին են, և հատկապես վերջին հարցազրույցում նրա մատնանշած անձի՝ մաքսայինի նախկին պետ Արմեն Ավետիսյանի անցյալն են «փորփրում»»,- գրում է պարբերականը։

Թերթը նշում է նաև, որ Քոչարյանը հարցազրույց է տվել ռուսական NTV ալիքին, և այն այսօր երեկոյան եթեր է գնալու:

armeniasputnik.am