Արթուր Վանեցյանը եղել է Ծաղկաձորում

PrimeNews.am-ը գրում է. Օլեգ Դուլգարյանը հրապարակել է լուսանկար ՀՀ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի հետ։ Լուսանկարի մակագրությունից պարզվում է, որ Վանեցյանը եղել է Ծաղկաձորում եւ լուսանկարվել շատերի հետ։ Ի դեպ նախկին իշխանությունների օրոք ՀՀ ԱԱԾ պետերը եղել են ամենից չերեւացող եւ գրեթե կիսագաղտնիացած պաշտոնյաները պետական համակարգում եւ ամեն կերպ խուսափել են լուսանկարվելուց։