«Բարի լույս Ադրբեջանից»․ Անգելա Մերկելը Երևանի տեսանյութը շփոթմամբ այդպես է վերնագրել (տեսանյութ)

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ադրբեջան հասնելուն պես Ինստագրամի իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է չքնաղ Երևանի կենտրոնը՝ վերևից, իսկ ետին մասում՝ Արարատն է։

Այս ամենի մեջ տարօրինակը Մերկելի տեսանյութին կից կատարած գրառումն է, որն ամենայն հավանականությամբ շփոթմունքի կամ անուշադրության արդյունք է։

Գրառումն հետևյալն է․ «Բարի լույս Ադրբեջանից», իսկ տեսանյութում նշել է, թե դա Ադրբեջանն է։

Աղբյուրը՝ Bavnews.am