Լոսանջելեսաբնակ հայ ակտիվիստը լրագրողների 90%-ին «սրբապիղծ» անվանեց (տեսանյութ)

Ֆեյսբուքյան օգտատեր, ակտիվիստ Քրիստինե Հալաջյանը օրերս հերթական ուղիղ միացումն ունեցավ, որտեղ մեկ այլ օգտատիրոջ՝ Սամվել Աղաջանյանի հետ անդրադարձավ «Հասմիկ» ճամբարի անվան հետ կապված վերջին օրերի աղմկահարույց լուրերին: Օգտատերերը նախ դեմ արտահայտվեցին բոլոր այն լրատվամիջոցներին, որոնք տարածեցին այդ նկարները բուն կոնտեքստից (այն է՝ ՈՒՀԱ-ի միջոցառում) դուրս և երեխաներին ներկայացրին որպես համասեռամոլություն քարոզողներ:

Դատապարտելով տեղի ունեցածն ու առանց երեխաների, նրանց ծնողների իմացության լուսանկարերի այդօրինակ օգտագործումը՝ վերջիններս խոսեցին նաև ներկայիս լրատվամիջոցների մասին ու սրբապիղծ անվանեցին լրատվադաշտի 90%-ին. երկու զրուցակիցներն էլ զերծ չմնացին նաև անվանական լրատվամիջոցներ նշելուց:

Մանրամասն՝ տեսանյութում