Վարչապետ Նիկոլ Փաշինյանի պիջակը, որը կրում էր օգոստոսի 17-ի հանրահավաքին, որոշ տեղերում նշել էին և լուրեր տարածել, որ այն «Gucci» է կամ «Zilli»։
Այսօր, երբ Փաշինյանն իր Ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսում էր Հայաստանի տնտեսական առաջընթացի մասին, առիթից օգտվելով՝ ասեց, որ իր պիջակը պատվիրված է Հայաստանում՝ մասնավոր դերձակի մոտ։ Վարչապետը շատ ուրախ է, որ Հայաստանում կարված իր պիջակը չի տարբերվում արտասահմանյան բրեդներից։
![](https://losarmnews.com/wp-content/uploads/2018/08/Nikol-pashinyan.jpg)
Հիշեցնենք, որ ավելի վաղ, Փաշինյանի բրյուսելյան այցի ժամանակ իտալացիների սուր աչքից չէր վրիպել այն, որ ՀՀ վարչապետը հագնում է հայկական արտադրության՝ ձեռքով կարված կոշիկներ, և արժանացրել էին իրենց բարձր գնահատականին։