Օսիպյանի հրամանով Երեւանի ոստիկանապետն ազատվել է աշխատանքից

ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հրամանով այսօր աշխատանքից ազատվել եւ ոստիկանության կադրերի ռեզերվ է ուղարկվել ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արտակ Պողոսյանը։ Տեղեկությունը armtimes.am-ին հաստատեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից:  Նշենք, որ Պողոսյանը այս պաշտոնում նշանակվել էր հունիսին՝ կրկին Օսիպյանի հրամանով: