Աննա Հակոբյանը և Իրինա Քոչարյանը լրագրողների հարսանիքին (լուսանկարներ)

Այս տարվա գոլդ ամսաթվին՝18.08.18-ին, Երևանի Սուրբ Զորավոր եկեղեցում միմյանց տեր և հնազանդ խոստում տվեցին լրագրողներ Արշալույս Մղդեսյանն ու Էլեն Մուրադյանը։ Հարսանեկան խնջույքը շարունակել է երևանյան ռեստորաններից մեկում։ Հյուրերի թվում էին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եղբոր աղջիկը՝ Իրինա Քոչարյանը, ադրբեջանական հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը, «Կառավարության տեղեկատվական-վերլուծական կենտրոն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Արթուր Հովհաննիսյանը։ Աննա Հակոբյանին ներկայացնելուց հետո ներկաները խմեցին հայոց պետականության կենացը։Հյուրերի թվում էին լրագրողական համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:

Աղբյուրը՝ PrimeNews.am