Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանը լքում է զբաղեցրած պաշտոնը

 

Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանը լքում է զբաղեցրած պաշտոնը. այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան իր էջում:

«Ընկերներ, մինչ իմ արձակուրդի ավարտը դեռ կա մի քանի օր: Ժամանակը, որը բավականին հանգիստ անցկացրի, հաստատեց ինձ մի կարևոր որոշման հարցում: Ես որոշել եմ թողնել դիվանագիտական աշխատանքը:

Այս որոշումն ինձ մոտ վաղուց է առաջավել, ու մի փոքրիկ գաղտնիք բացեմ. վերջին տարիներին ես մի քանի անգամ դիմել եմ Երևան՝ ինձ հետ կանչելու խնդրանքով, բայց ամեն անգամ մերժում եմ ստացել՝ Ուկրաինայում Հայաստանի դեսպանի իմ գործունեությունը շարունակելու խնդրանքով:

Եվ հարցն  այն չէ, որ Ուկրաինայում Հայաստանի դեսպանի պաշտոնում ես աշխատել եմ երկու լիարժեք ժամկետ ու անցել բոլոր հնարավոր վերջնաժամկետներն այս պատասխանատու պաշտոնում:

Բանն այն է, որ այժմ Հայաստանում որակապես այլ իրավիճակ է, և ես անկեղծորեն կարծում եմ, որ եկել է երիտասարդներին աճելու և իրացման համար ճանապարհ տալու ժամանակը:

Հուսով եմ, որ այս անգամ դրական պատասխան կստանամ»: