ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը որոշ պարզաբանումներ է ներկայացրել պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանի հետախուզման հարցով։
Օգոստոսի 21-ին հրավիրված մամուլի ասուլիսին Օսիպյանը հաստատեց, որ Հարությունյանը հետախուզման մեջ է, սակայն, ինչպես պարզվում է, ոչ Ինտերպոլով։
Օսիպյանի խոսքով՝ իրավապահներին դեռ հայտնի չէ, թե որտեղ է գտնվում Հարությունյանը։ Հարցին՝ չկա արդյոք Ինտերպոլ դիմելու անհրաժեշտություն, Օսիպյանը հայտնեց՝ «այդ հարցով զբաղվում ենք»։
Հիշեցնենք, որ գեներալի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի հետ կապված:
Աղբյուրը՝ news.am