Ստացվում է, որ Փաշինյանն իր անվան հետ կապվող կայքը Քոչարյանի՞ն է վաճառել

Կարեն Մանասյան անուն ազգանվամբ ու վարչապետ Փաշինյանի լուսանկարով ներկայացող ֆեյսբուքյան օգտատերն իր էջում տեղադրել է մի լուսանկար, որտեղ նշված է մի շարք լրատվամիջոցների անուններ, որոնք, ըստ աղբյուրի, գնել է 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Օգտատերտ գրել է.

«Օգոստոսի 17-ի ուժեղ հանրահավաքից հետո Քոչարյանը վախեցած նոր կայքերա գնել՝ tert.am, hayastan24.com, ilur.am, 1in.am, blognews.am, politic.am, Ararat Tv, Araratnews.am, armtimes.com: Նպատակն է ամեն կերպ վարկաբեկել մեր սիրելի վարչապետին: Խնդրում եմ ձեզ ակտիվ տարածել: ՀԱԿԱՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ չի լինելու այ տականքներ»

Կայքերի ցանկում է նաև վարչապետ Փաշինյանի և կնոջ՝ Աննա Հակոբյանի անվան հետ կապվող armtimes.com կայքը. իրենց «Փաշինյանին աջակցող խումբ» անվանող օգտատերերի հրապարակումից՝ ստացվում է, որ Փաշինյանն իր անվան հետ կապվող կայքը Քոչարյանին է վաճառել: