«…Եվ ամեն ինչում մեղավոր կլինի Նիկոլի քաղաքական պապան Լևոն Տեր-Պետրոսյանը». Արեն Ապիկյան

Արեն Ապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Երեկ ծնունդս էր, բարի էի ու բոլորին սիրում: Բայց էսօր արդեն բարի չեմ ու բոլորին չեմ սիրում:

Ուրեմն էն դեբիլներին, որ ասում են Բաբլոյանը լեգիտիմ չի, ուզում եմ հիշեցնել, որ Բաբլոյանին նշանակել և լեգիտիմություն է տվել այն նույն Ազգային ժողովը, որը նշանակել և լեգիտիմություն է տվել Նիկոլին, որ հիմա կարողանումա #դուխով թռնել դատական և օրենսդիր իշխանությունների դեմքին: Եթե Բաբլոյանը լեգիտիմ չի, ուրեմն Նիկոլը և կառավարությունը նույնպես լեգիտիմ չեն: Ընդհանրապես լեգիտիմության հարցը քիչ բզբզացեք, որովհետև կարողա մեկ էլ պարզվի, որ 1996-ից մենք ընդհանրապես լեգիտիմ իշխանություն չենք ունեցել ու էս երկիրը գոյություն չի ունեցել, ոչմի օրինական որոշում չի կայացվել, բոլոր մեր իրավունքները և պարտավորորությունները առոչինչ են և այդ ամեն ինչում մեղավոր կլինի Նիկոլի քաղաքական պապան ԼՏՊ-ն: Չնայած այ էս վերջինը շատ հավանականա: