Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Քաղաքացի Մանվել Գրիգորյանի լուսանկարի հետ կապված ես մի մեծ խնդիր եմ տեսնում։ Ինքը, ոնց հասկանում եմ, ԱԱԾ մեկուսարանում է նկարվել՝ օրենքի խախտումով։ Կա՛մ ԱԱԾ-ն չի վերահսկում իր տարածքը, կա՛մ ԱԱԾ-ն ներքաղաքական ինտրիգների մեջ է մտնում։ Երկու դեպքում էլ շատ վատ է»։