Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Գեներալ Մանվել Գրիգորյանի լուսանկարի հրապարակումը կարող է մեզ հույս ու ուրախություն պարգեւող այս վերջին 2-3 ամիսների ամենատխուր երեւույթը համարվել։ Այն բոլորովին համադրելի չէ մեր նորօրյա ընթացքին։ Չի կարելի։ Չի կարելի անցնել չիկարելիի սահմանը։ Լրատվամիջոցին պատիվ չի բերում։ Մեզ պատիվ չի բերում։ Ո՞վ է լուսանկարել, ինչպե՞ս է հայտնվել լրատվամիջում։ Պետք է ծառայողական քննություն իրականացվի։ Չինովնիկները եւ բնագավառի պատասխանատուներն այս կապակցությամբ պետք է արտահայտվեն։ Ամոթ է ու դատապարտելի»։