«Ես ինքս եմ մեր տանը ճաշ պատրաստում ու դրա համար չեմ ամաչում». Ռիտա Սարգսյան

Asekose.am-ի հետ զրույցում  Ռիտա Սարգսյանը հիմարություն ու անհեթեթություն անվանեց համացանցում, ֆեյք կայքերի միջոցով տարածված այն լուրերը, թե իբր ինքը  ռեպլիկ է արել տեսանյութի առիթով:

Այդ տեսանյութում ՀՀ վարչապետի կինն՝ Աննա Հակոբյանը լոբի է մաքրում Նիկոլ Փաշինյանի հայրական տանը՝ Իջևանում:

«Ես ինքս եմ մեր տանը ճաշ պատրաստում՝ այդ թվում լոբին մաքրում ու դրա համար չեմ ամաչում»,-ասել է Ռիտա Սարգսյանը՝  մտահոգություն հայտնելով որոշ կայքերի անպատասխանատու գործունեության առիթով:

Աղբյուր՝ Asekose.am