ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը որոշել է զբաղվել սեփական առողջության պահպանմամբ։ Որպես ապացույց` նա լուսանկար է հրապարակել Facebook-ում։
«Երկարատև դադարից հետո վերսկսում ենք սալուտոգենեզը՝ առողջության կերտումը»,- լուսանկարին կից գրել է նա։
Թորոսյանի լուսանկարն ու գրառումը հարյուրավոր «լայքերի» են արժանացել։
Օգտատերերից մեկը կատակել է. «Բա էս եղավ: Բա փոր չունենա նախարարը, որ քայլելուց շունչը կտրվի»: