1. Հարգելի պարոն վարչապետ, գաղտնիք չէ որ մեծ սեր ունեք «լայվ»-երի ու լուսանկարվելու հետ, խնդրում ենք մի սիրողական տեսանյութ էլ Նաիրի Հունանյանի խցից. Տեսնենք՝ էնտեղ թախտաբիթի կա, թե՝ ոչ:
2. Երբ դեռ չէիք եկել իշխանության, ցանկացած քայլ անում էիք բացառապես տեսախցիկների առաջ : Լրագրողների առաջ խոսելու հարցն այնքան սուր էիք դրել, որ պատրաստ էիք չեղարկել Սերժ Սարգսյանի հետ այդչափ կարևոր հանդիպումը, եթե վերջինս հրաժարվեր խոսել լրագրողների ներկայութամբ: Բա ի՞նչ փոխվեց. ինչու՞ եք զրկում Քոչարյանին թափանցիկ լինելուց: Ի՞նչն է պակասում, որ Դուք գնաք դեմ առ դեմ հանդիպման:
3. Լիահույս ենք, որ այնքան չեք կտրվել լրահոսից, որ տեղյակ չլինեք այն բուռն քննարկումների ու դժգոհությունների մասին, որոնք հաջորդում են սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի տխրահռչակ այցերին:
Եթե չեք լսել, ինչու՞, եթե լսել եք՝ ի՞նչ արվեց:
4. Եթե հիմա էլ Քոչարյանն է սխալ ու Դուք ճիշտ, ու եթե Ձեր հետևից եկողներին չեք համարում «ագրեսիվ փոքրամասնություն» ու չեք օգտագործում միտինգից միտինգ, փորձե՞լ եք հանդուրժողականության շեմն անցնողներին կարգի հրավիրել:
5. Մտածե՞լ եք Վանեցյանին փոխելու կամ իր բուն գործունեությունը բացատրելու մասին. տպավորություն է, որ իր գործառույթները կիսատ եք բացատրել, բռնած պահելու փուլը բաց եք թողել:
6. Ե՞րբ եք պատրաստվում կալանավորել Լևոն Տեր-Պետրոսյանին կամ Սերժ Սարգսյանին, գոնե մի 10 օրով:
7. Հոկտեմբերի 27-ի գործին կտրվի՞ ընթացք, թե այս գործում ձերբակալելու հարմար թեկնածու չկա:
8. Ձեր կարծիքով՝ ով է առաջին տիկինը. Վարչապետի կինը, թե՞ նախագահի:
9. Նոր տարվա գիշերը ո՞վ է շնորհավորելու ժողովրդին. Դու՞ք, թե արարողակարգային հարցերով վերջապես մի կես ժամ գոնե նախագահին էլ կտեսնենք:
10. Ու վերջապես՝ Դուք ու՞մ վարչապետն եք՝ Ձեզ կուրորեն հավատացողների, թե՞ բոլորի: