Մանվել Գրիգորյանի կալանքը երկարացվել է երկու ամսով

Մանվել Գրիգորյանի կալանքը երկարացվել է երկու ամսով, Aysor.am-ի հետ զրույցում տեղեկատվությունը հաստատեցին ՀՀ Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից.

«Կալանքը երկարացման հարցով միջնորդություն էր ներկայացրել Հատուկ քննչական ծառայությունը», – ասացին դատախազությունից:

Հունիսի 19-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց նախաքննական մարմնի միջնորդությունը, և ԱԺ  պատգամավոր, անձեռնմխելիությունից զրկված Մանվել Գրիգորյանը կալանավորվեց:

Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու և խոշոր չափի հափշտակություն կատարելու համար։