«Քոչոն իր հայտարարությամբ մեծ ծառայություն մատուցեց այսօրվա հանրահավաքի մարդաշատությանը». Համլետ Կիրակոսյան

Համլետ Կիրակոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ժողովուրդ ջան, շատ լավ է, որ Քոչոն պաշտոնապես հայտարարեց քաղաքականություն վերադառնալու մասին: Դրանով արդեն հստակ ուրվագծվեց ու երևաց հակահեղափոխության կամ ռևանշիզմի գլուխը, որը մինչ այս անորոշ էր, անտեսանելի, անշոշափելի: Հիմա արդեն այդ շոշափելի, տեսանելի, երևացող գլուխը ավելի հեշտ է կտրել` մյուս գլխիկների հետ միասին:

Հ.Գ. Քոչոն իր հայտարարությամբ նաև մեծ ծառայություն մատուցեց այսօրվա հանրահավաքի մարդաշատությանը և հեղափոխության կողմնակիցների միասնականությանն ու վճռականությանը…

Այնպես որ՝ ամեն ինչ կարգին է…»: