«Պրիվետ տղերք». Քոչարյանի ակնարկած ՀՀ պետականության տակ դրված ռումբերից երկուսը պայթեց

Իրավաբան-քաղաքագետ ՌՈԲԵՐՏ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ գնահատմամբ՝ «Երկիր Մեդիա»-ի հետ հարցազրույցում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ակնարկած Հայաստանի պետականության տակ դրված ռումբերից առաջինը պայթեց ՀՀ – ՌԴ դաշնակցայինռազմավարական հարաբերություններումՅուրի Խաչատուրովի կալանավորման մասին ընդունված որոշմամբԻսկ երրկրորդն այսօրարդեն պայթեց ՀՀ – ԵՄ հարաբերություններում Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի տապալմամբ, ինչը կոպտորեն խախտեցեվրոպական գերագույն արժեք ու չափանիշ համարվող յուրաքանչյուր անձի «խոսքի ազատության իրավունքն» ու «օրենքիիշխանությունը»:

«Անկախ նրանից, թե ի՞նչ կարծիք ունենք Ռոբերտ Քոչարյանի ու նրան առաջադրված մեղադրանքի կապակցությամբ «Էրեբունու» ամրոցի նվաճումը, Վարդգես Գասպարիի «հեղափոխական սխրագործությունների» շարանը եւ Դավիթ Պետրոսյանի ու նրան ընկերակցողների «մանկական արկածախնդրությունը» հանգեցրեցին մի քանի պարզ արդյունքերին», – գրում է քաղաքագետը եւ թվում՝

1) Իրավացի էր ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, երբ օրեր առաջ բարձրաձայնում էր Հայաստանում «խոսքի տեռորի» շուրջ մտահոգության մասին:

2) Ռոբերտ Քոչարյանին խոսքի ազատության իրավունքից զրկելով՝ առավել ընդգծվեց նրա «քաղհալածյալ» լինելու փաստը:

3) Այս ամենի համար ՀՀ գործող իշխանությունները հնարավոր է, որ թանկ գին վճարել, քանի որ ԵՄ-ի գերագույն արժեքների մասին վերը կատարված հիշատակումը նկատի առնելով որոշակի ժամկետով կարող է հետաձգվել ԵՄ-ի խոստացած ֆինանական աջակցությունը, որի ուշացումից օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դժգոհում էր Բրյուսելում:

«Մեկ խոսքով՝ «Պրիվետ տղերք»: Լավ եք գնում: Շարունակե՛ք հենց այսպես «Դուխով»:  Նկատի առնելով ԵՄ-ի ուշացող աջակցության խոշոր գումարը հարց է ծագում, թե մեր իշխանությունները ընդհատակում ու բանտում անցկացրած ամեն մեկ տարին քանի միլիոն եվրո են հաշվարկում: Չմոռանանք նաեւ հաշվարկել Լեւոն Տեր- Պետրոսյանի իշխանության օրոք ՀՅԴ-ի ղեկավարների բանտում անցկացրած տարիները», – եզրափակելով խոսքն՝ ընդգծում է քաղաքագետը:

Աղբյուրը՝ iravunk.com