Ինչով է այժմ զբաղվում Բելլա Քոչարյանը

Ինչպես տեղեկացնում է PrimeNews.am կայքը Բելլա Քոչարյանը ներկայումս զբաղվում է հասարակական գործունեությամբ։ Հանրապետության նախկին առաջին տիկինը ոսկրածուծի տրանսպլանտացիայի դոնորների համահայկական ռեեստրի պատվավոր նախագահն է։ Տիկին Քոչարյանը 2006 թվականից հանդիսանում է նաև Հայ Օգնության Ֆոնդի Երեխաների աջակցության կենտրոնի  բարեկամների խորհրդի պատվավոր նախագահ: